пятница, 2 июня 2017 г.

Համապետական շաբաթօրյակ


Լիճքի Հովհանես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը նույնպես միացավ համապետական շաբաթօրյակին: Մայիսի 27-ին Մանկավարժները, աշակերտները մաքրեցին գյուղի կենտրոնական գերեզմանոցի շրջակայքը, աշակերտների մի մասը՝ գյուղի կենտորանական թաղամասերը...

понедельник, 1 сентября 2014 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ

  «Լիճքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ալֆրեդ Սմբատյանի ուղերձը:

Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումանկան տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ մեզանում չկա գեթ մեկ ընտանիք, որի համար սեպտեմբերի մեկը չընկալվի որպես ցանկալի տոն: Տոնական այս օրը առանձնակի ջերմությամբ իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և, հատկապես, մեր առաջին դասարանցիներին, ինչպես նաև՝ նախակրթարան եկող բոլոր երեխաներին, ովքեր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու:
Ցանակնում եմ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին:

понедельник, 19 мая 2014 г.

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ





Եվս մեկ հրաշալի սերունդ մանկության մոլորակից անցում կատարեց գիտելիքների մոլորակ, գրաճանաչ դարձավ` շնորհիվ դասվարներ Նորա Քոչարյանի, Ժաննա Սիմոնյանի և Լիլիթ Սամսոնյանի:

Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին Լիճքի միջանակրգ դպրոցի առաջին դասարանի աշակերտները սովորականից ավելի ոգևորված էին: Նրանց մանկական հիշողություններում ավելացավ ևս մեկ հիքիաթային օր: Մի քանի ամիս չարչարելուց և չարչարվելուց հետո աշակերտները սովորել էին հայոց տառերը: Անասելի երջանկություն կար թե աշակերտների, թե նրանց ծնողների աչքերում: Հայ մանուկներն արդեն իրենց ձեռքին ւնեին հզոր զենք: Նրանք արդեն գրաճանաչ էին ու տեղափոխվել էին գիտելիքների անծայրածիր մոլորակը:

четверг, 15 мая 2014 г.

Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ



Լիճքի միջնակարգ դպրոցում մայիսի 13-ին տեղի ուենցավ «Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ» խորագիրը կրող միջոցառումը:

Միջոցառումը ընդգրկում էր Հ. Թումանյանի քաղաքական հոդվածները: